Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կնշվի Նյու Յորքի «Թայմս Սքուեր» հրապարակում՝ ապրիլի 26-ին:
Ինչպես գրում է soyarmenio.com-ը` հիշատակության ծրագիրը կմեկնարկի եկեղեցական ծառայությամբ՝ 10:00-ին՝ Նյու Յորքի Սուրբ Վարդան հայկական եկեղեցում: Պատարագը կմատուցեն Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդներ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Գերաշնորհ Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը:
«Թայմս Սքուեր» հրապարակում Հայոց ցեղասպանության հիշատակությանը նվիրված արարողությունը նախաձեռնել են «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը և Ամերիկայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը: