Հիշում եմ և պահանջում 

ԵԱՀԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչը կարծում է, որ 1915-ի դեպքերը չի կարելի ցեղասպանություն անվանել

ԵԱՀԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Թաջան Իլդեմը, հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի պաշտոնական ժխտողական քաղաքականությանը, հայտարարել է, որ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն ներկայացնելը չի համապատասխանում միջազգային իրավունքին և տրամաբանությանը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։



«Թուրքիան պատրաստ է գիտական հետազոտություններ իրականացնել 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, բացի դրանից՝ մենք բազմիցս հանդես ենք եկել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկով։



Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին պետք է գնահատական տրվի հարյուրավոր տարիներ շարունակ կողք կողքի խաղաղ ապրած երկու ժողովուրդների՝ թուրքերի և հայերի միջև բանակցությունների արդյունքում»,- ասել է թուրք դիվանագետը։



 


 

 

Նույն շարքից