Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բյույուքադա կղզում վաճառքի է հանվել հեղափոխական գործիչ Լև Տրոցկու առանձնատունը։
Հայտնի է, որ առանձնատունը վաճառվում է 4.4 մլն դոլարով։
3.550 քառակուսի մետր տարածք զբաղեցնող եռահարկ տունն իր այգով գտնվում է Բյույուքադա կղզում։ Վաճառող ընտանիքը գնորդին խնդրում է պահպանել Տրոցկու անունը։
Ներկայիս սեփականատերերը նաև ցանկացել են, որ տունը գնի Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունն ու վերածի թանգարանի։