Հիշում եմ և պահանջում 

Գերմանիայի կանաչների կուսակցության համանախագահը կոչ էր արել Գերմանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Գերմանիայի կանաչների կուսակցության՝ ծագումով թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրը, որը մարտի 12-ին ժամանաել էր երևան և այցելել ծիծեռնակաբերդ, հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակն արդեն եկել է։ Այս մասին գրում է գերմանական Deutsche Welle կայքը։


 

Օզդեմիրը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել 100 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։



«Բացի դրանից՝ ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Ցեղասպանությունը և 100-րդ տարելիցին այլևս չխուսափի այդ եզրն օգտագործելուց»,- ասել է Օզդեմիրը։



Գերմանական պարբերականը հոդվածի վերջում հիշեցրել է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Շվեյցարիան, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ հավելելով, որ տարբեր աղբյուրների համաձայն՝ այդ տարիներին 200 հազարից մինչև 1,5 միլիոն հայ է սպանվել։

Նույն շարքից