Dni.ru կայքի փոխանցմամբ՝ Բելգիայի արքայազն Ամեդեոն զրկվել է թագավորական գահը ժառանգելու իրավունքից։ Պատճառը՝ առանց իր միապետ մորեղբոր՝ Բելգիայի թագավոր Ֆիլիպի անհրաժեշտ թույլտվության ամուսնանալու համար։
Հիշեցնենք, որ արքայազնը ամուսնացել էր 2014թ. հուլիսին ամուսնացել է Լիլի Ռոսբոխ ֆոն Վոլկենշտայնի հետ։ Թեև թագավոր Ֆիլիպը մասնակցել է Հռոմում կայացած հարսանիքին, համաձայն Բելգիայի Սահմանադրության 85-րդ հոդվածի՝ միապետի ժառանգները, ովքեր ամուսնանում են առանց թագավորի պաշտոնական համաձայնության, զրկվում են գահը ժառանգելու իրավունքից։