Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով միջոցառումներ կանցկացվեն ամբողջ Լոս Անջելեսում՝ հայտնում է Los Angeles Daily News-ը։ Ահա Լոս Անջելեսի տարածքում անցկացվելիք մի քանի միջոցառումեր.
• «Ամերիկա´, շնորհակալ ենք քեզնից». Մերձավոր Արևելքի հիմնադրամի կողմից իրականացվող շրջիկ ցուցահանդես՝ ի ճանաչում ամերիկացի ժողովրդի մեծահոգության։ Կանցկացվի մինչև ապրիլի 30-ը, Լոս Անջլեսի կենտրոնական գրադարան
• Life100 ցուցահանդես. կցուցադրվեն Հայաստանի և Լոս Անջելեսի 50 նկարիչների գործերը։ Բացումը կլինի կիրակի, ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 1-ը Գլենդելի Brand Library & Art կենտրոնում
• «Կյանքի տոն» անվանումով միջոցառումը կարտացոլի հայ ժողովրդի գոյատևումը։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Շոայի հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեֆան Սմիթը միջոցառմանը հանդես կգա ելույթով, կլինեն գեղարվեստական աշխատանքների երաժշտական և աուդիովիզուալ ներկայացումներ։ Միջոցառումը կմեկնարկի կիրակի, Դեքմեջյան գրանդ շքասրահում
• «Հայերն ու թուրքերը. վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի օր» միջոցառումը կներկայացվի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից մարտի 22-ին, Brand Library & Art կենտրոն
• Փասադենայում ապրիլի 18-ին կբացվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը
• «Արդարության երթ». 6 մղոն երկարությամբ երթ Լիթլ Արմենիայից թուրքական հյուպատոսարան։ Կանցկացվի ապրիլի 4-ին։