Հիշում եմ և պահանջում 

Իտալիայում Հայոց ցեղասպանության թեմայով կայացած համաժողովին մասնակցել են նաև թուրք մտավորականներ

Իտալիայի Պադովա քաղաքում անցկացվել է «Հայոց ցեղասպանությունը 1915-2015. մեծ մեղքի հարյուրամյա տարելիցը» խորագրով համաժողով։ Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։



Պադովայի համալսարանի քաղաքագիտության, իրավունքի և միջազգային հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին ներկա են եղել Պադովայի համալսարանի ռեկտոր Ջուզեպե Զակարիան, Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, հայկական արմատներով իտալացի գրող Անտոնիա Արսլանը, Սորբոնի համալսարանի դասախոս, պատմաբան Իվ Տերնոնը և Թուրքիայի Սաբանջը համալսարանի դասախոս, պատմաբան Հալիլ Բերքթայը։ Բացի Բերքթայից, համաժողովին նաև այլ թուրք մտավորականներ են մասնակցել։



Բացման խոսքում Ջուզեպե Զակարիան նշել է, որ 1915 թվականին ապրիլի 24-ին սկսվել է Ցեղասպանությունը, իսկ Սարգիս Ղազարյանը կարևորել է 1,5 միլիոն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանության ճանաչումը, որի շնորհիվ կկանխվի մարդկության դեմ նման ոճրագործությունների կրկնումը։



Հալիլ Բերքթայը, սակայն, զոհերի թվի հետ կապված իր տեսակետն է հայտնել՝ պնդելով, թե իբր 1,5 միլիոնը ուռճացված թիվ է։



«Տեղահանության է ենթարկվել 1,5 միլիոն մարդ, որոնցից միայն 600 հազարն է մահացել։ Զոհերի առավելագույն թիվը կարող է հասնել մինչև 800 հազարի, բայց ոչ ավելին», – ընդգծել է Բերքթայը։

Նույն շարքից