Սպորտ 

Սպասելիքները չարդարացան

analitik.am

Թբիլիսիում այսօր ավարտվում է Եվրոպայի օլիմպիական պատանեկան ամառային փառատոնը: Մեդալ էր ակնկալվում եզրափակիչ մտած հայաստանցի մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանից (օղակներ) և Մհեր Տուդոյանից (նժույգ թափեր): Սպասելիքները չարդարացան. երկուսն էլ զբաղեցրեցին ութերորդ հորիզոնականը: Առանց մեդալի հայրենիք կվերադառնան նաև ձյուդոյիստներ Կարեն Ստեփանյանը (73 կգ), Ռոբերտ Կիրակոսյանը (81 կգ), լողորդներ Արտաշես Ադամյանը, Ռուբեն Ղարիբյանը և խճուղային խմբավազքի հեծանվորդները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Նույն շարքից