Հիշում եմ և պահանջում 

CNN TÜRK-ը Հայոց ցեղասպանությունը ժխտող վավերագրական ֆիլմ է ցուցադրում

Մարտի 13-ին CNN TÜRK հեռուստաալիքով ցուցադրվել է «1914-1915» 9 մասից բաղկացած փաստագրական ֆիլմի առաջին մասը։ Այս մասին գրում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը։



Ֆիլմը պատմում է Առաջին աշխարհամարտի, երիտթուրքական կառավարության, ինչպես նաև Հայկական հարցի մասին։



Ֆիլմի հեղինակ թուրք հայտնի լրագրող Թահա Աքյոլը, հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, նշել է, որ պատերազմի տարիներին տեղահանություն է եղել, որի ժամանակ մարդիկ են մահացել։



«Պետք չէ մոռանալ արևելյան շրջաններում ռուսական զորքերին ցուցաբերած հայերի աջակցությունը։ Թեև իսկապես ցավալի է այն, ինչ կատարվեց տեղահանության ժամանակ, բայց տուժել են ինչպես հայերը, այնպես էլ մուսուլմանները։ Սա ընդհանուր ցավ է, բայց ոչ ցեղասպանություն»,- ասել է Աքյոլը։


Նույն շարքից