Հիշում եմ և պահանջում 

Հայոց ցեղասպանությանը նվիրված Փարիզի գիտաժողովին կմասնակցեն նաև այլախոհ հայտնի թուրքեր

analitik.am

Մարտի 25-28-ը Փարիզում կանցկացվի հայկական հարցին նվիրված գիտաժողով՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հովանավորությամբ։



«Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան կայսրության մեջ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ. 1915-2015 հետազո-տության հարյուր տարի» խորագրով գի-տաժողովը կտևի չորս օր։ Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Յառաջը»։



Գիտաժողովը կբացվի Սորբոնի համալսարանում, որի ժամանակ Ֆրանսիայի նախագահի պատգամը կփոխանցի Ֆրանսիայի Ազգային կրթության նախարարը։



Քննարկումների շարունակությունը նախատեսված են զանազան վայրերում, ինչպես, օրինակ՝ Ֆրանսիայի Ազգային գրա-դարանում, Հրեաների ցեղասպանության թանգարանում։ Ելույթներ կունենան բազմաթիվ պատմաբաններ, մասնագետներ և ցեղասպանագետներ։



Գիտաժողովին կմասնակցեն նաև Ռակըփ Զարաքօղլուն և Թանըր Աքչամը՝ մարդիկ, որոնք հայտնի են Հայկական հարցի վերաբերյալ իրենց այլախոհ հայացքներով։ Ծրագրում ընդգրկված են նաև այլ թուրք գիտնականներ։



Թեև կենտրոնը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, այնուամենայնիվ՝ նախատեսվում է այնտեղ կազմակերպել նաև միջոցառումներ և դասախոսություններ ընդհանրապես մարդկության դեմ գործված բոլոր ոճիրների մասին։

Նույն շարքից