Միջազգային 

Բիլ և Հիլարի Քլինթոնների եկամուտը կազմել է մոտ 140 մլն դոլար

Ntv.ru կայքի փոխանցմամբ՝ Բիլ և Հիլարի Քլինթոնները հայտնել են, որ վերջին 8 տարիների ընթացքում, 2007-2014թթ. իրենց եկամուտը կազմել է մոտ 140 մլն դոլար:

Ինչպես հայտարարել է Հիլարի Քլինթոնը, իրենց ընտանիքը այդ ընթացքում վճարել է 43.6 մլն դոլար հարկ: Եվս մոտ 15 մլն դոլար ծախսվել է բարեգործության վրա։

Նշվում է, որ Քլինթոնների հիմնական միջոցները ստացվում են դասախոսություններից:

 

Նույն շարքից