Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Ռոսկոսմոսը կազմավորել է հերթական տիեզերական արշավի հիմնական և փոխարինող անձնակազմերը: Նախապես ծրագրված էր, որ տիեզերագնացների հետ միասին կթռչի նաև բրիտանացի հանրահայտ երգչուհի Սառա Բրայթմանը, սակայն պարզ է դարձել, որ նրան կփոխարինի ղազախ տիեզերագնաց Այդին Աիմբետովը:
Թռիչքը նախատեսված է սեպտեմբերի 2-ի։