Սպորտ 

Տիգրան Գևորգյանը` Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերի ոսկե մեդալակիր

Հայ մարզիկ Տիգրան Գևորգյանը նվաճել է XIV Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերի ոսկե մեդալ՝ ազատ լող մարզաձևում: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Խաղերն անցկացվում են հուլիսի 22-ից օգոստոսի 3-ը՝ Լոս Անջելեսում:

«Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության մտավոր սահմանափակումներով 5 մարզիկ Հայաստանը ներկայացնում են աթլետիկա, լող, փաուերլիֆթինգ, և սեղանի թենիս մարզաձևերում:

Տիգրան Գևորգյանը ոսկե մեդալ է նվաճել նաև XIII Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում (2011, Աթենք): 2011-ի խաղերի մեդալներ են նվաճել ևս 3 հայ մարզիկ. Նոնա Արոյան՝ արծաթե մեդալ (լող), Բալասանյան Սուրեն՝ բրոնզե մեդալ (վազք), Սպարտակ Հակոբյան՝ բրոնզե մեդալ (թեթև աթլետիկա, ցատկ երկարությամբ):

Նույն շարքից