Տնտեսություն 

Ղազախական բենզինը կներմուծվի նաև ՀՀ

Առաջիկա վեց ամիսների ընթացքում Ղազախստանից բենզին կարող են ձեռք բերել միայն ԵՏՄ պետություննե

Առաջիկա կես տարում ղազախական բենզին կարող են ձեռք բերել միայն Եվրասիական տնտեսական միության պետությունները: Ղազախստանը վառելիքաքսանյութերի արտահանման արգելք է սահմանել, և այժմ վառելիք այդ երկրից կարելի է արտահանել միայն Ռուսաստան, Բելառուս, Հայաստան և Ղրղըզստան:

Ժամանակավոր արգելքի պատճառներն իշխանությունների մտավախություններն են հնարավոր պակասուրդի և բենզինի գների թռիչքաձև աճի վերաբերյալ։ Կառավարությունում մտահոգված են, որ վառելիքը կարող է չբավարարել. շուտով կսկսվի բերքահավաք, և հողագործներն էժան վառելիքի կարիք կունենան, գրում է Newsarmenia-ն՝ КТК-ին հղումով:

Էներգետիկայի նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 30–ին։

ՂՀ էներգետիկայի առաջին փոխնախարար Ուզակբայ Կարաբալինի խոսքով՝ բենզինի և դիզելային վառելիքի գները Ղազախստանում առաջիկայում չեն թանկանա։

րը: Ղազախստանը վառելիքաքսանյութերի արտահանման արգելք է սահմանել, և այժմ վառելիք այդ երկրից կարելի է արտահանել միայն Ռուսաստան, Բելառուս, Հայաստան և Ղրղըզստան:

Էներգետիկայի նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 30–ին։

ՂՀ էներգետիկայի առաջին փոխնախարար Ուզակբայ Կարաբալինի խոսքով՝ բենզինի և դիզելային վառելիքի գները Ղազախստանում առաջիկայում չեն թանկանա։

Նույն շարքից