Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում ձերբակալվել է Սպիտակ տան տարածք ներխուժած կինը։ Նրան ձերբակալել են Գաղտնի ծառայության աշխատակիցները։
Կինը հաղթահարել է ԱՄՆ նախագահի նստավայրի շուրջ տեղադրված արգելքը և մոտեցել երեք մետրանոց ցանկապատին։
Կնոջ անունը և նրա քայլերի դրդապատճառները չեն նշվում։