IT 

Canon-ը ներկայացրել է կատարյալ մթության մեջ նկարահանող տեսախցիկ

analitik.am

Ferra.ru կայքի փոխանցմամբ՝  Canon ընկերությունը ներկայացրել է ME20F-SH տեսախցիկը, որը ի զորու է նկարահանել նույնիսկ կատարյալ մթության մեջ:

Սարքը հիմնված է գերզգայուն CMOS-մատրիցայի վրա, որը ընկերությունը մշակել էր մի քանի տարի առաջ:

Նոր տեսախցիկը խորանարդի տեսք ունի, որի վրա կարելի է տեղադրել Canon EF և EF-S շարքի ցանկացած օբյեկտիվ:

Canon ME20F-SH-ը նախատեսված է կինո- և հեռուստաարտադրությամբ զբաղվող ընկերությունների համար:

Նույն շարքից