Տնտեսություն 

ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու 4 թեկնածու կազմակերպությունների ցանկը ուղարկել են ռուսական կողմին

ԷՑ-ում Հայաստանի կառավարության պատվերով միջազգային աուդիտ անցկացնելու համար չորս թեկնածու կազմակերպություն կա, սակայն թե դրանցից որ մեկին կպատվիրվի աուդիտը, դեռ չի որոշվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, Գյումրիում լրագրողներին ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Կա չորս միջազգային կազմակերպություն: Մենք ուղարկել ենք ռուսական կողմին, որպեսզի նաեւ նրանց կարծիքն իմանանք»,- ասաց վարչապետը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հովիկ Աբրահամյանն այսօր բացահայտել է ֆինանսական աղբյուրը, որից կսուբսիդավորվի էլեկտրաէներգիայի թանկացումը Հայաստանի սպառողների համար: Նրա խոսքով՝ գումարը կառավարությունը վերցնելու է «Որոտան» կասկադի վաճառքից:

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ որոշմամբ այսօրվանից էկեկտրաէներգիան Հայաստանի սպառողների համար կթանկանա 6,93 դրամով: Հասարակական ճնշման եւ բողոքի երկարատեւ ակցիաների արդյունքում նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց, որ կանցկացվի աուդիտ՝ պարզելու ՀԷՑ-ի ներկայացրած սակագնի թանկացման հայտի անհրաժեշտության հիմքերը, իսկ մինչեւ աուդիտի արդյունքների հրապարակվելը՝ կառավարությունը կստանձնի ավելացված սակագնի վճարման պարտավորությունը:

Նույն շարքից