Սպորտ 

Հայաստանի Մ19 հավաքականը ժամանել է Թել Ավիվ

analitik.am

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ժամանել է Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվ: Մեր թիմը հանգրվանել է «Կիբուց Շեֆայիմ» հյուրանոցում: Օգոստոսի 3-ին և 5-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկու ընկերական խաղ կանցկացնի Իսրայելի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումները տեղի կունենան Իսրայելի ազգային մարզումային կենտրոնի մարզադաշտում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Լելիևրի գլխավորությամբ Իսրայել են մեկնել 18 ֆուտբոլիստներ:

Դարպասապահներ

Սուրեն Ալոյան «Բանանց»
Մարկ Գրիգորյան «Դոնաֆելդ» (Ավստրիա)

Պաշտպաններ

Հակոբ Համբարձումյան «Բանանց»
Աղավարտ Պետրոսյան «Բանանց»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Ժիրայր Մարգարյան «Բանանց»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»
Մհեր Սաֆարյան «Շիրակ»
Գրիգորի Էմեկսուզյան «Ստրոգինո» (Ռուսաստան)

Կիսապաշտպաններ

Ստեփան Հարությունյան «Բանանց»
Հովհաննես Իլանգյոզյան «Բանանց»
Արթուր Նադիրյան «Փյունիկ»
Վարդան Սաֆարյան «Միկա»
Դավիթ Մարտիրոսյան «Տեպլիցե» (Չեխիա)
Հայկ Գալստյան «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Հարձակվողներ

Էդգար Մովսիսյան «Բանանց»
Ռոբերտ Մինասյան «Փյունիկ»
Գոռ Աղբալյան «Հերենվեն» (Հոլանդիա)

Նույն շարքից