Սպորտ 

Համահայկական ամառային վեցերորդ խաղերին մասնակցում է 6352 մարզիկ

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի և պաշտոնատար այլ անձանց հետ միասին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում մասնակցել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Հարկ է նշել, որ Համահայկական 6-րդ ամառային խաղերին մասնակցում են մարզիկներ աշխարհի 36 երկրի 175 քաղաքներից: Ընդհանուր առմամբ, խաղերին մասնակցում է 6352 մարզիկ, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Մարզական այս խոշոր ստուգատեսին Երևանի մարզական պատվիրակությունը մասնակցում է շուրջ 500 մարզիկներով և միակն է, որ հայտ է ներկայացրել խաղերի բոլոր 17 մարզաձևերի կանանց ու տղամարդկանց 31 մրցաշարերին:

Խաղերի բացման հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է տոնական շքեղ հրավառությամբ և համերգային ծրագրով:

Նույն շարքից