Միջազգային 

Ռուսաստանում նոր տեսակի զինված ուժ է ստեղծվել. Սերգեյ Շոյգու

Tass.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ-ում օգոստոսի 1-ից գործելու է նոր տեսակի զինված ուժ` Օդային-տիեզերական ուժեր անվամբ:

Այս մասին հայտարարել է  ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Հայտնի է, որ այս ուժերի կառավարումը իրականացվելու է մեկ միասնական ղեկավարությամբ:

Օգոստոսի 1-ից գործարկվող Օդային-տիեզերական ուժերը բաղկացած են լինելու երեք տեսակներից` Ռազմաօդային ուժեր, Հակաօդային-Հակահրթիռային պաշտպանություն և Տիեզերական զորքեր:

Նույն շարքից