News.rambler.ru կայքի փոխանցմամբ՝ Մարոկոյի քաղաքացին՝ թաքնվելով ճամպրուկում, փորձել է հատել Իսպանիայի սահմանը։
Ճամպրուկը եղել է ավտոմեքենայում, որի ղեկին եղել է մահացած ներգաղթյալի եղբայրը: Երբ նավը հասել է Ալմերիայի ափերին, վարորդը տեղեկացրել է տեղի իշխանություններին, որ իր 27-ամյա բարեկամի մոտ խնդիրներ կան: Փրկարարները, ովքեր փորձել են վերակենդանացնել տղամարդուն, հաստատել են նրա մահը: Մահացածի եղբայրը ձերբակալվել է։