Սպորտ 

Շումախերի մենեջերը հայտնել է չեմպիոնի առողջության բարելավման մասին

«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը սկսել է ապաքինվել: Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին Bild  պարբերականին տված հարցազրույցում հայտնել է նախկին ավտոմրցարշավորդի մենեջեր Սաբինա Քեմը:

«Նրա մոտ ոչ մեծ հաջողություններ են գրանցվում: Դա վերականգնման հույս է տալիս», - նշել է գերմանացի մարզիկի մենեջերը, սակայն չի մասնավորեցրել, թե վերականգնման որ փուլում է վերջինս գտնվում:

Մայիսին Քեմը պատմում էր, որ Շումախերի արագ ապաքինում չի նախատեսվում: Քեմի խոսքով`  46-ամյա մարզիկին  «երկարատև պայքար է» սպասվում:

Նրա առողջական վիճակի մասին հայտնի է միայն այն, որ չեմպիոնն արդեն անկողնուն գամված չէ և կարողանում է նստել, ճանաչում է հարազատներին, սակայն չի խոսում:
Նշվում է, որ Շումախերի բուժման կուրսը 10 մլն ֆունտ ստերլինգ է արժեցել, որի վճարման համար նրա կինը` Կորինան վաճառել է Շումախերի անձնական ինքնաթիռը:

 

Նույն շարքից