Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում օգոստոսի 1-8-ը տեղի է ունենում մինչև 15 և մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են 13 հայ ծանրորդներ:
Օգոստոսի 3-ին Մ15 տարեկանների առաջնությունում, 56 կգ քաշային կարգում փայլուն ելույթներ են ունեցել Արմեն Գրիգորյանը և Ռաֆիկ Հարությունյանը, ովքեր գրավել են առաջին և երկրորդ հորիզոնականները համապատասախանաբար:
Հրում վարժությունում Գրիգորյանը և Հարությունյանը մրցակցությունից դուրս են եղել և յուրաքանչյուրը բարձրացրել է 117 կիլոգրամանոց ծանրաձողը: Պոկում վարժությունում Գրիգորյանը լավագույնն է եղել 94 կգ արդյունքով, իսկ Հարությունյանը 87 կիլոգրամ արդյունքով երրորդն է եղել:
Վերջնահաշվարկում Արմեն Գրիգորյանը երկամարտի 211կգ (94+117) արդյունքով նվաճել է ոսկե մեդալը, իսկ Ռաֆիկ Հարությունյանը 204 (87+117) արդյունքով՝ արծաթե մեդալը: