IT 

Apple-ը մտադիր է վիրտուալ բջջային ցանցերի օպերատոր դառնալ

analitik.am

Cnews.ru կայքի փոխանցմամբ՝ Apple ընկերությունը կարող է հանդես գալ իր համար բոլորովին նոր շուկայում: Ընկերությունը մտադիր է դառնալ վիրտուալ բջջային ցանցերի օպերատոր: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, այժմ ընկերության մասնագետներն արդեն փորձարկում են նման տիպի ցանցերի փոխգործակցությունը iOS-գաջեթների հետ:

Դեռ հայտնի չէ, թե երբ Apple-ը մուտք կգործի բջջային կապի ծառայությունների շուկա` փորձարկումների համար կարող են ամիսներ և նույնիսկ տարիներ պահանջվել: Ընկերությունը չունի անհրաժեշտ բջջային ենթակառուցվածքներ, այնպես որ ֆիրմային ծառայությունների գործարկումը ստիպված կլինի օգտվել այլ օպերատորների ցանցերից:

Նույն շարքից