Տնտեսություն 

Մոլդովայում աճել են գազի ու Էլեկտրաէներգիայի սակագները

Մոլդովայում աննախադեպ կերպով աճել են գազի ու Էլեկտրաէներգիայի սակագները: Այն դեպքում, երբ պատգամավորները ձեռնամուխ են եղել խորհրդարանական քննարկումների, կոմունալ սակագինների գնաճն արդեն օրինական ուժ է ստացել:

Այս մասին հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, նշելով, որ կառավարությունը գազի ու Էներգիայի սակագնի բարձրացման մասին տեղեկացրել էր դեռեւս հուլիսի 18-ին, ինչից հետո Քիշինեւում ու մի շարք այլ քաղաքներում բողոքի ակցիաներ իրականացվեցին, ինչը չխանգարեց, որ սակագները աճեն:
Կառավարությունը գնաճը պայմանավորում է մոլդովական ազգային դրամի՝ լեյի դեւալվացիայով:

Նույն շարքից