Սպորտ 

Համլետ Մնացականյանը Եվրոպայի ծանրամարտի պատանեկան առաջնության չեմպիոն է դարձել

Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում տեղի ունեցող մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների ու պատանիների առաջնության մրցումային երկրորդ օրը շատ հաջող էր հայ ծանրորդների համար:

Մինչև 17 տարեկանների 50 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Համլետ Մնացականյանը, հայտնում է ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Գյումրեցի մարզիկը երկամարտում ցույց տվեց  189 կգ (80+109) արդյունք և մեկ կիլոգրամով գերազանցեց երկրորդ տեղը գրաված ռումինացի Կրիստիան Մարիան Լուկային: Երրորդ տեղը երկամարտի 184 կգ-ով զբաղեցրեց Թուրքիայի պատվիրակ Գունգոր Իսոն:

Նույն շարքից