Շվեդական Լանդսկրոնա քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 15 և մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Պայքարին է ներգրավել մինչև 15 տարեկանների 69 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Մարգարյանը:
Հայ մարզիկը պոկում վարժությունում 99 կգ-ով 5-րդն է եղել, իսկ հրումում 127 կիլոգրամով՝ 2-րդը:
Արդյունքում Կարենը հասել է երկամարտի 127 կգ արդյունքին՝ գրավելով 2-րդ հորիզոնականը: