Սպորտ 

Հայաստանի միանգամից 3 ներկայացուցիչներ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

Սերբական Սուբոտիցե քաղաքում օգոստոսի 4-ից ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այսօր` օգոստոսի 5-ին Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալները կնվաճեն:

Ազատ ոճի ըմշամարտի մրցումներում մեր միանգամից 3 ներկայացուցիչներ դուրս են եկել եզրափակիչ: Վազգեն Թևանյանը (54 կգ) որոշիչ գոտեմարտում կհանդիպի Թուրքիան ներկայացնող Կաբար Ջումոմի, Հովհաննես Մաղաքյանը (100 կգ) կմրցի Ալիագոմեդ Ալիկխմաևի հետ (Ադրբեջան), իսկ Արսեն Հարությունյանը (46 կգ) կհանդիպի վրացի Ջորջի Խաչիձեի հետ:

Եզրափակիչ գոտեմարտերը կկայանան երեկոյան:

armsport.am

Նույն շարքից