Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը օգոստոսի 5-ին նվաճեց երկու ոսկե մեդալ։ Մասիսցի Արսեն Հարությունյանը 46 կգ քաշայինների եզրափակիչում 10:3 հաշվով հաղթեց վրացի Գեորգի Չախիձեին։
58 կգ քաշայինների Եվրոպայի պատանեկան չեմպիոնի տիտղոսին արժանացավ արտաշատցի Վազգեն Թեւանյանը։ Նա եզրափակիչում պարտության մատնեց թուրք ըմբիշին:
100 կգ քաշայինների եզրափակիչում վանաձորցի Հովհաննես Մաղաքյանը կգոտեմարտի ադրբեջանցի Ալիմագոմեդ Ալիխմաեւի հետ: