IT Գիտություն Տնտեսություն 

Բիլ Գեյթսը գլխավորել է 2015 թվականի ամենահարուստ IT գործիչների ցուցակը. Forbes

analitik.am

IT-ի 2015 թվականի ամենահարուստ գործիչների ցուցակը Forbes-ի վարկածով գլխավորել է մոլորակի ամենահարուստ մարդ Բիլ Գեյթսը, հայտնում է Ria.ru-ն:

Նրա կարողությունը 2015 թվականին գնահատվել է 79․6 միլիարդ դոլար, որի 13% -ը ներդրված է Microsoft-ի բաժնետոմսերում:

Երկրորդ տեղը զբաղեցնում է Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը, ում կարողությունը կազմում է 50 միլիարդ դոլար:

Երրորդ տեղում Ջեֆ Բեզոսն է 48 միլիարդ դոլարով, որի 90%-ը կազմում է Amazon-ի բաժնետոմսերը:

Տասնյակում են հայտնվել նաև Ֆեյսբուք սոցցանցի սեփականատեր Մարկ Ցուկենբերգը (41,2 միլիարդ դոլար), Google -ի համահիմնադիրներ Լարի Փեյջը (33,4 միլիարդ դոլար) և Սերգեյ Բրինը (32,8 միլիարդ դոլար), Alibaba-ի ստեղծող Ջեք Ման (23,2 միլիարդ դոլար), Microsoft-ի գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը (22,7 միլիարդ դոլար), Disney ստուդիայի մասնավոր ակցիոներ Լորեն Փաուելլ Ջոբսը, Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին (21,4 միլիարդ դոլար) և Dell ընկերության հիմնադիր Մայքլ Դելը (19,4 միլիարդ դոլար):

Նույն շարքից