Շվեդիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Լևոն Մանուկյանը նվաճել է մինչև 17 տարեկանների 62 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը: Հայ ծանրորդը պոկել է 111 կգ և հրել 142 կիլոգրամ: Երկամարտի 253 կգ արդյունքով Լևոնը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:
Հաջող է սկսել մրցելույթը նաև Հրայր Հովհաննիսյանը: Պոկում վարժությունից հետո 114 կգ արդյունքով նա գլխավորում էր աղյուսակը, սակայն հրում վարժությունում ձախողել է բոլոր մոտեցումները: Այդ մասին հայտնում է Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մինչև 15 տարեկան 63 կգ քաշային աղջիկների պայքարին մասնակցել է Լիանա Գյուրջյանը: Նա երկամարտի 145 կգ արդյունքով գրավել է չորրորդ տեղը: