Սպորտ 

Հոլանդիայում առաջնության մեկնարկը հետաձգվել է գործադուլի պատճառով

Jtimes.ru կայքի փոխանցմամբ՝ Հոլանդիայի ֆուտբոլային առաջնության առաջին խաղերը հետաձգվել են անորոշ ժամանակով: Բանն այն է, որ ոստիկանները գործադուլ են սկսել: Նրանք չեն ցանկանում սպասարկել հոլանդական առաջնության խաղերը՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը:

Հերենվենի քաղաքապետը հայտարարել է օգոստոսի 7-ին պլանավորված խաղի հետաձգման մասին, որում պետք է հանդիպեին տեղի թիմը և «Դե Գրաֆսհապը»:

Հաղորդվում է, որ անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով չեն կայանա նաև շաբաթ օրը պլանավորված «ՊԵԿ Զվոլլե»-«Կամբյուր», «Դեն Հաագ»-ՊՍՎ, ինչպես նաև «Վիլլեմ 2»-«Վիտեսս» խաղերը:

Նույն շարքից