Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ Բրյուսելի ազատ համալսարանից մի խումբ հետազոտողներ սկսել են զբաղվել մայրաքաղաքի ամենահայտնի զբոսաշրջային խորհրդանիշ «Միզող տղայի» արձանի իսկությունը:
Բրոնզի խառնուրդի, ինչպես նաև կոռոզիայի ռենտգենյան ուսումնասիրության և լաբորատոր հետազոտության միջոցով փորձագետները մտադիր են պարզել, թե արդյոք Բրյուսելի թանգարանում ցուցադրվող արձանը պատրաստվել է 1619 թվականին՝ քանդակագործ Ժերոմ Դյու Կեսնոյի նախագծով: