Lifenews.ru կայքի փոխանցմամբ՝ Կոլումբիայի ոստիկանությունը Բոգոտայի օդանավակայանում ձերբակալել է մի կնոջ, ով փորձել է ստամոքսում տեղափոխել 38,5 հազար դոլար։
Հանցագործը 39–ամյա դիզայներ է, Բոգոտա է ժամանել Մեխիկոյից։
Ինչպես նշում են ԶԼՄ–ները, մաքսանենգները հաճախ են այսօրինակ մարտավարություն օգտագործում թմրանյութեր տեղափոխելու համար։ Այս տարվա հունիսին Հոնդուրասի բնակչուհուն ձերբակալել էին Բոգոտայի օդանավակայանում, նա փորձել էր իր կրծքերի իմպլանտներում տեղափոխել 1,5 կգ կոկաին։