Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Որոշվել է՝
2.1 « Փյունիկ» ֆուտբոլային ակումբին թիմի 16 ֆուտբոլիստների՝ առաջնությանը մասնակցելու հայտը ժամկետից 14 օր ուշացնելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` « Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 70000 դրամ:
2.2.1 « Ուլիս» ֆուտբոլային ակումբին 2 թիմերի հայտերը 18 օր ուշացնելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` « Ուլիս» ֆուտբոլային ակումբին տուգանել 160000 դրամ:
2.2.2 « Ուլիս» ֆուտբոլային ակումբին մուտքավճարը ուշացնելու համար, ՀՖՖ-ի մրցումների անցկացման կանոնագրքի 23-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` « Ուլիս» ֆուտբոլային ակումբին տուգանել 800000 դրամ
2.2.3 « Ուլիս» ֆուտբոլային ակումբին խաղը պակաս հայտավորված ֆուտբոլիստներով անցկացնելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 15- րդ հոդվածի 32-րդ կետի համաձայն` « Ուլիս» ֆուտբոլային ակումբին տուգանել 20000 դրամ:
3. « Շիրակ» ֆուտբոլային ակումբին 2 թիմերի հայտերը 6 օր ուշացնելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` « Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 60000 դրամ
4. « Միկա» ֆուտբոլային ակումբին 5 օր հայտը ուշացնելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` « Միկա» ֆուտբոլային ակումբին տուգանել 25000 դրամ:
5. « Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբին հայտը 11 օր ուշացնելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` « Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբին տուգանել 55000 դրամ:
6. « Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին հայտը 15 օր ուշացնելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` « Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին տուգանել 75000 դրամ: