Bbc.com կայքի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեան մեկ շաբաթից կանցնի ժամանակային նոր ստանդարտի՝ ժամացույցի սլաքները ողջ երկրով 30 րոպե հետ տանելով:
Այդկերպ երկրում մտադիր են նշել ճապոնական օկուպացիայից ազատագրման 70-ամյակը:
«Ճապոնացի իմպերիալիստներն աններելի հանցագործություններ են կատարել՝ Կորեային զրկելով անգամ իր սեփական ժամանակից»,- ասված է Կորեայի հեռագրային կենտրոնական գործակալության հաղորդագրությունում: