Vesti.ru կայքի փոխանցմամբ ՝ Մոսկվայի ЦСКА-ի գլխավորող Լեոնիդ Սլուցկին նշանակվել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:
44-ամյա մասնագետի հետ կնքված պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև Եվրո-2016-ի ընտրական փուլի ավարտը: Մասնագետը կշարունակի զուգահեռաբար մարզել նաև ЦСКА-ն:
«Առաջիկա 4 ամիսների ընթացքում կհամատեղեմ աշխատանքս: Հաշվի առնելով այն դժվարին իրավիճակը, որում հայտնվել է Ռուսաստանի հավաքականը, հրաժարվել առաջարկից` չէի կարող».- հայտարարել է Սլուցկին: