Միջազգային 

Բրազիլիայում ռադիոհաղորդավարին սպանել են ուղիղ եթերի ժամանակ

Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Բրազիլիայում անհայտ անձը կրակոցներ է արձակել ռադիոհաղորդավար Գլեյդսոն Կարվալյուի վրա ուղիղ եթերի ժամանակ: Ստացված վնասվածքներից հաղորդավարը տեղում մահացել է, իսկ հանցագործներին հաջողվել է անարգել փախչել:

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին: Հանցագործները մուտք են գործել Radio Liberdade FM և դաժանա հանցանքից հետո դիմել փախուստի:

Տեղական համայնքի ներկայացուցիչները նշում են, որ նրան կարող էին սպանել մասնագիտական գործունեության համար: Նա իր թողարկումներում խոսել է քաղաքական շրջանականերում կոռուպցիայի մասին:

Նույն շարքից