«Շիրակի» հարձակվող Ժան-Ժակ Բուգուհին 3 տարվա պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Տորպեդո» Արմավիրի հետ, որի գլխավոր մարզիչն է նախկինում հայտնի ռուս ֆուտբոլիստ Վալերի Կարպինը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ժան-Ժակ Բուգուհին «Շիրակի» կազմում հանդես է գալիս նախորդ տարվա հուլիս ամսվանից: Այս ընթացքում նա մասնակցել է 31 հանդիպման (25` Հայաստանի Բարձրագույն խումբ, 5` Եվրոպա Լիգա, 1` Հայաստանի գավաթ) և դարձել է 24 գոլի հեղինակ (21-ը` Հայաստանի Բարձրագույն խումբ, 3-ը` Եվրոպա լիգա): Հայաստանի 2014/15 թթ. մրցաշրջանում Բուգուհին 21 գոլով ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու: Բուգուհին նաև ընդգրկվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ամենաարդյունավետ լեգեոներների ցուցակում և լավագույնն է մեկ մրցաշրջանի հաշվարկով:
Հավելենք, որ «Տորպեդո» Արմավիր է տեղափոխվել նաև Եվրոպա լիգայում «Շիրակի» դարպասը պաշտպանող երիտասարդ դարպասապահ Վսեվոլոդ Երմակովը: