Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը: Հին մայրցամաքի առաջնության մեկնարկային օրը hայ բռնցքամարտիկներից հաղթանակ տոնեց 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ով առավելության հասավ Լատվիան ներկայացնող Արթուրս Ահմետովի նկատմամբ: Հաջորդ փուլում Բաչկովի մրցակիցը կլինի Դանիան ներկայացնող Մանդիլիա Պուլսենը: Այդ մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը և գերծանր քաշային Ռաֆայել Սիմոնյանը չկարողացան հաղթահարել մեկնարկային փուլի արգելքը և դուրս մնացին հետագա պայքարից: Օգոստոսի 8-ին հայ մարզիկներից ռինգ դուրս կգան 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը և 75 կգ քաշային Արման Հովհիկյանը: Մարգարյանի մրցակիցը կլինի Կիսոկո Սուլեյմանը, իսկ Արման Հովհիկյանը կմենամարտի հույն Ծաղրակոս Պավլոսի Պուլիկոսի հետ: