Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նոր պայմանագիր է կնքել ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչի ակումբի հետ: 52-ամյա մարզիչը «Չելսիի» հետ կաշխատի եւս չորս տարի:
Անցած մրցաշրջանում «Չելսին» Մոուրինյոյի ղեկավարությամբ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը եւ Անգլիական լիգայի գավաթը:
Լոնդոնյան ակումբը Մոուրինյոյի ղեկավարության բոլոր տարիների ընթացքում հաղթանակով է ավարտել Անգլիայի Պրեմյեր լիգայի հանդիպումների 70 տոկոսը, ինչը ռեկորդային ցուցանիշ է մրցաշարի համար: 2004-2005 թվականների առաջնությունում «Չելսիի» վաստակած 95 միավորը եւս մնում է ռեկորդ: