Միջազգային 

Հոսպիտալացվել է Գերմանիայի նախկին կանցլերը

Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդթն երեկ հոսպիտալացվել է Համբուրգի հինանդանոցներից մեկը:

96-ամյա Շմիդթը սրտաբանության բաժանմունք է տեղափոխվել սրտի հիվանդություններին բնորոշ ախտանշաններով։ Հետազոտությունները, սակայն, ցույց են տվել, որ նման մտավախությունն անհիմն է։

Նշվում է, որ Շմիդթը կիրակի կամ երկուշաբթի օրը դուրս կգրվի հիվանդանոցից։

 

Նույն շարքից