Dailymail.co.uk կայքի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել համաձայն որի բռնագրավվել է «Rustavi 2» հեռուստաընկերության գույքն ու գործընկերների մասնաբաժինները:
Դատարանը կալանքի տակ է առել այն հողատարածքը, որտեղ տեղակայված է հեռուստաընկերությունը: Կալանքի տակ են վերցվել նաև հողատարածքի վրա առկա շենք-շինությունները:
Դատարանի որոշման համար հիմք է հանդիսացել հեռուստաընկերության նախկին սեփականատերերից Կիբար Խալվաշիի հայցը, որում նա պնդել է, որ ապօրինաբար է զրկվել սեփականության իրավունքից: