Միջազգային 

6 հոգուց բաղկացած խումբը թրերով սպանել է բանգլադեշցի բլոգերին

Edition.cnn.com կայքի փոխանցմամբ՝ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում անհայտ անձինք՝ զինված մեծ թրերով, սպանել են բլոգեր Նիլոյ Նիլին: Բլոգերը հանդես էր գալիս իսլամիզմի և արմատականության դեմ։

Բլոգերի վրա հարձակումը տեղի է ունեցել քաղաքի հարավում գտնվող իր տանը։ Ոստիկանությունից հայտնել են, որ 6 հոգուց բաղկացած խումբը ներխուժել է նրա բնակարան և դաժանաբար սպանել նրան, որն արդեն չորրորդ նմանատիպ դեպքն է այս տարվա սկզբից։

Նույն շարքից