Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների ու պատանիների Եվրոպայի առաջնությունում օգոստոսի 7-ին ոսկե մեդալ է նվաճել մինչև 15 տարեկանների +69 կգ քաշային Աիդա Մանուկյանը: Նա պոկել է 81 և հրել 89 կգ ու երկամարտի 170 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոնուհի:
Երկրորդ տեղը երկամարտի 165 կգ արդյունքով գրավել է հունգարուհի Եվա Պակոզդին, իսկ մրցանակային եռյակը 140 կգ-ով եզրափակել է Լեհաստանի ներկայացուցիչ Կոմորովսկան:
Այսպիսով, Հայաստանի ծանրորդներն արդեն նվաճել են 4 ոսկե ու 2 արծաթե մեդալ: