Միջազգային 

Սերգեյ Բեզռուկովը և Միխայիլ Բոյարսկին հայտնվել են «սև ցուցակում»

Argumenti.ru կայքի փոխանցմամբ՝ Ուկրաինայի մշակույթի նախարարությունը հրապարակել է ՌԴ մշակույթի գործիչների ցանկը, որոնց գործունեությունը «սպառնում է երկրի ազգային անվտանգությանը»։

Ցուցակում ներառվել է ոլորտի 14 գործիչ՝ Օլեգ Գազմանով, Իոսիֆ Կոբզոն, Սերգեյ Բեզռուկով, Միխայիլ Բոյարսկի, Նիկոլայ Ռաստորգուև, Իվան Օխլոբիստին, Միխայիլ Պորեչենկով, Գրիգորի Լեպս, Ժերար Դեպարդյո, Վլադիմիր Կուչերենկո, Եգոր Խոլմոգորով, Միխայիլ Խազին, Վալերիա Պերֆիլովա և Իոսիֆ Պրիգոժին:

 

Նույն շարքից