Միջազգային 

ՌԴ նավթի արտահանումից ստացվող շահույթը նվազել է 40%-ով

Ria.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ նավթի արտահանումից ստացվող շահույթը 2015թ. հունվար-հունիս ամիսներին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 40,7%-ով՝ մինչև 48,103 մլրդ դոլար:

Վեց ամիսներիընթացքում նավթի արտահանման ֆիզիկական ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,8%-ով (120,513 մլն տոննա)՝ մինչև 109,75 մլն տոննա:

ԱՊՀ երկրներ նավթի արտահանման եկամուտները նվազել են մինչև 3,121 մլրդ դոլար (նախորդ տարվա 4,769 մլրդ դոլարի փոխարեն): Այնտեղ փոխադրել են 11,3 մլն տոննա նավթ:

Նույն շարքից