BBC կայքի փոխանցմամբ՝ Հնդկաստանի գյուղերից մեկում զայրացած ամբոխը կախարդության համար մեղավոր հինգ կանանց սպանել է:
Տեղի ոստիկանության պնդմամբ` միջադեպը գրանցվել է կեսգիշերի մոտ, Ջարկհանդ նահանգի կենտրոնից 30 կիլոմետր դեպի հարավ:
Ամբոխը կանանց դուրս է հանել իրենց տներից և փայտե մահակներով ծեծելով սպանել:
Ձերբակալվել է գյուղի 24 բնակիչ: