Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում աշխատող հազարավոր լեհ միգրանտներ դուրս են եկել գործադուլի: Նրանք դժգոհում են, որ միգրանտներին միշտ մեղադրում են երկրում ստեղծված տնտեսական խնդիրների առաջացման մեջ:
Հայտնիէ, որ գործադուլը կրում է ոչ պաշտոնական բնույթ, կազմակերպված չէ որևէ արհմիության կողմից: Ակցիայի մասնակիցները կրում են կարմիր շապիկներ՝ «Հերիք է: Մի մեղադրեք մեզ»: