Տնտեսություն 

Մոլդովան հրաժարվում է ռուսական գազից

Մոլդովայի իշխանությունները տեղեկացրել են, որ Ռուսաստանից ներկրվող կապույտ վառելիքի մատակարարումները կարող են ընդհանրապես դադարեցվել:
Նման մտայնություն առաջացել է երկրում գազի սակագների բարձրացման հավանականության պայմաններում:

Այս մասին հայտնում է ANNA.NEWS գործակալությունը, նշելով, որ Մոլդովգազն ու նրա քույր ընկերությունները հսկայական պարտք են կուտակել ու չեն կարողանում վճարել Ռուսաստանին:

Գազի թանկացման որոշումը չեղարկելու պայմաններում այդ պարտքերը զգալիորեն կավելանան, իսկ ֆինանսական պարտավորությունների չկատարման դեպքում Գազպրոմը ուղակի կդադարեցնի գազի առաքումները:

Հատկանշական է, որ կապույտ վառելիքի մատակարարումները կարող են դադարեցվել ձմռան ցուրտ ամիսներին, ինչը կհանգեցնի լուրջ հետեւանքների:

Նույն շարքից